Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ

23.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ:

Մարզպետը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, արձանագրվել են նաև առկա բացերը։ Սեդրակ Թևոնյանը հորդորել է աշխատանքներն իրականացնել շինարարական բոլոր նորմերին համապատասխան, կառույցը շահագործման հանձնել ներկայացված ժամկետներում։

Կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատվության ներքո: Դպրոցի վերակառուցման ծրագրի արժեքը 1 մրլդ 7 միլիոն ՀՀ դրամ է: Վերակառուցվող դպրոցը նախատեսված է 534 աշակերտի համար:

Դպրոցն ունենալու է 8 մասնաշենք, հանդիսությունների և սպորտային դահլիճներ: Այն կառուցվում է սեյսմակայունության չափանիշներին և էներգաարդյունավետության սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև ունենալու է հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15