Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում

25.04.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում՝ մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները:

Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, խոսելով տեսչական մարմնի ծավալած գործունեությունից, կարևորել է իրենց կողմից արձանագրված թերացումների, խախտումների մասին փորձի փոխանակումը:

Հանդիպմանը շեշտադրում է կատարվել Աշխատանքային օրենսգրքի քննարկմանը: Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել աշխատանքային պայմանագրեր և անհատական իրավական ակտեր կազմելու ընդունելի ձևերին, աշխատանքային պայմանագրերի լուծման ճիշտ ընթացակարգին, աշխատանքների համատեղելիության խնդիրներին, աշխատանքից ազատելու ընթացակարգին:

Հաջորդիվ քննարկվել են տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումները և դրանք հետագայում բացառելու համար անհրաժեշտ քայլերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13