Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները

26.04.2024

Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրի ներքո:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված Արարատի մարզի Արտաշատ, Արարատ և Վեդի խոշորացված համայնքներում: Այդ միջոցառումների մեկնարկը տրվել է Արարատի Նոր Ուղու միջնակարգ դպրոցում, որին ներկա են եղել Արարատի մարզպետի օգնական Կարինե Պողոսյանը, Վեդու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և այլ հրավիրյալներ:

Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, «Իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»՝ ՀՀ մարզերը խորհրդանշող մանրակերտը, «Խոր Վիրապ» վանական համալիրի մանրակերտը, բանավեճի ակումբում քննարկվել է «Հայրենիքը պետություն է» թեման:

Միջոցառման ավարտին ներկաները մասնակցել են 44-օրյա պատերազմին մասնակցած և անմահացած շրջանավարտներին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13