Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

01.05.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի’ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցում է՝ յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքը ամենակարևորն է մեզ համար, մեր երկրի համար և միայն աշխատանքի արդյունքը կարող է դառնալ փրկօղակ ամենաբարդ իրավիճակներից։

Մեր երկրի կայունությունն ու հետագա զարգացումը կախված է անհատից, և յուրաքանչյուրը հենց այսօր պետք է սկսի անել ավելին, ձգտի և հասնի կատարելության։ Յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Լինես ծրագրավորող, հացթուխ, զինվորական, մանկավարժ, բանվոր, թե դերասան, հիշի’ր, քո աշխատանքն է ավելի լավ երկիր ունենալու գրավականը։

Վստահ եղեք՝ հիմա առավել քան երբևէ պետությունը ջանում է աշխատողի համար ապահովել աշխատանքային առավել արժանապատիվ պայմաններ ու պաշտպանված իրավունքներ։ Աշխատանքն ու ստեղծագործ մարդը միշտ և ամենուր արժանանում են մեծագույն հարգանքի։

Սիրելի’ ժողովուրդ,

Մաղթում եմ խաղաղ ու ստեղծարար աշխատանք` հանուն մեր երկրի հետագա զարգացման ու բարօրության»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:46:08