Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու նախարարը մասնակցել են Արարատում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը

02.05.2024

Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ վարչական տարածքում բացվել է «Կապանտեքս» կարի ֆաբրիկան։

Արտադրամասի բացման արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու այլ հյուրեր։

Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։

Ընդհանուր առմամբ, կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։

Ներկայումս կառուցվել են երկու արտադրական անգարներ, նախատեսվում է ևս երկուսի գործարկումը։ Տարածքը բարեկարգված է, անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ձևավորված։

Նախարարն ու մարզպետը շրջել են ֆաբրիկայում, ծանոթացել արտադրական ծավալներին։ Վերջիններս ընդգծել են տեքստիլ արդյունաբերության զարգացման կարևորությունը և ոլորտում աշխատողների համար գրավիչ պայմանների ստեղծումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:46:08