Նորություններ
Մասիս համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները
06.05.2024
Արարատի մարզի Մասիս համայնքի բնակավայրերում ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Մասնավորապես, ասֆալտապատվում են Մասիս համայնքի Դարակերտ և Ջրահովիտ բնակավայրերի փողոցները:
Նշված ծրագրում ընդգրկված են նաև Մասիս համայնքի Մասիս քաղաքի, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Հովտաշատ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս բնակավայրերի մի շարք փողոցներ:
Ծրագրի երեք ենթածրագրերի ընդհանուր արժեքը 2.000.595.351 ՀՀ դրամ է, որի 35%–ը պետական աջակցության չափն է, իսկ 65 %–ը տրամադրվում է համայնքային բյուջեից: