Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է դպրոցականների խճուղավազքի մարզային փուլը

08.05.2024

Արարատի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների միջև անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը: Յուրաքանչյուր դպրոցից մասնակցել է 7 աշակերտ՝ 5 տղա, 2 աղջիկ:

Մրցաշարն անցկացվում է դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը բարձրացնելու նպատակով:

Մարզային փուլում առաջին հորիզոնականն են զբաղեցրել Ուրցաձորի, երկրորդ հորիզոնականը՝ Ջրահովիտի, երրորդ հորիզոնականը՝ Շաղափի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Մարզային փուլի հաղթողները մասնակցելու են հանրապետական փուլին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55