Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

10.05.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իրապես պատմական էր, հայ ժողովուրդը Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իր զգալի ներդրումն ունեցավ մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում՝ իր անունը փառքով պսակելով պատերազմի բոլոր ճակատներում։

Նրանք համոզված էին՝ հաղթանակն ու անկախությունը չի մատուցվում որպես նվեր, դրա համար պետք է պայքարել, նաև՝ կյանքի գնով։

Այսօր էլ աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Ու մենք կարիք ունենք այդ թոհուբոհի մեջ ստեղծելու մեր վաղվա ապագան՝ վերաիմաստավորելով հաղթանակի և խաղաղության գաղափարները։ Դրա երաշխիքը մեր միասնությունն է, կամքն ու վճռականությունը։

Խոնարհումս ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակի առաջ։

Փառք բոլոր նահատակներին»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-16 18:40:45