Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկա է եղել Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 դպրոցում կայացած միջոցառմանը

24.05.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 դպրոցում ներկա է գտնվել կրթական մի նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Ծրագրի հիմնական բացադրիչը եռօրյա դասընթացներն են, որոնք հանդիսանալու են այլընտրանքային ինտեգրման հարթակներ 15-18 տարեկան դեռահասների համար։ Դասընթացներն իրականացվելու են ինտերակտիվ մեթոդներով՝ խաղերի, տեսանյութերի, քննարկումների ու բանավեճերի միջոցով:

Ծրագիրն Արտաշատում իրականացվում է Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի տնօրեն Գայանե Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Մարիամ Հակոբյանը:

Մարզպետը ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումն Արտաշատ համայնքում։ Չեխիայի դեսպանն էլ իր հերթին կարևորել է ծրագիրը ինչպես տեղացի, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված և Արտաշատում հանգրվանած դեռահասների համար, հատկապես մեդիագրագիտության և մասնագիտության ընտրության առումով:

Նշենք, որ 2023 թ. սեպտեմբերի 24-ից Արտաշատում են հանգրվանել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 քաղաքացիներ, որոնցից 250-ը 15-18 տարեկան դեռահասներ են:

Միջոցառման ավարտին մարզպետը, դեսպանն ու համայնքի ղեկավարը վկայականներ են հանձնել Վարդաշեն ու Սայաթ-Նովա բնակավայրերի դպրոցների աշակերտների, որոնք արդեն ավարտել են դասընթացը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-16 18:40:45