Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկա է եղել Արալեզի միջնակարգ դպրոցում կայացած «Վերջին զանգի» միջոցառմանը

24.05.2024

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ներկա է գտնվել Արարատի մարզի Արալեզի միջնակարգ դպրոցում կայացած «Վերջին զանգի» միջոցառմանը:

Շրջանավարտները հանդես են եկել բեմական ներկայացմամբ, իրենց շնորհակալանքի խոսքը հղել ուսուցիչներին և դպրոցին: Փոքրիկ տեսանյութերի միջոցով նրանք ներկայացրել են իրենց դպրոցական կյանքի հուշագրավ դրվագները:

Միջոցառման ավարտին մարզպետը շնորհավորել է աշակերտներին՝ կյանքի նոր փուլում նրանց բարի ընթացք մաղթելով: Սեդրակ Թևոնյանը աշակերտներին հորդորել է մարդասեր լինել, պատասխանատու լինել՝ ընդունելով և շտկելով սեփական սխալները: Շնորհակալություն հայտնելով ուսուցչական կազմին՝ մարզպետը նշել է. «Ձեզանից է կախված, թե ինչպիսի հասարակություն ենք ունենալու: Իսկ ես վստահաբար կարող եմ ասել, որ Ձեր ջանքերով ունենալու ենք առողջ հասարակություն»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20