Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվիրակությունը այցելել է Մասիս համայնք

27.05.2024

Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՖՖԱ հիմնադրամի կողմից կառուցված Մասիս համայնքի Ֆրանկոֆոնիայի զբոսայգի:

Հյուրերին դիմավորել են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ԱՖՖԱ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը։

Պատվիրակության անդամները շրջել են զբոսայգում, մանրամասն ներկայացվել է զբոսայգու ստեղծման նպատակը և կարևորությունը, ինչպես նաև այս տարիների ընթացքում զբոսայգում կազմակերպված ֆրանկոֆոնիայի և ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվություն, հիմնադրամի կողմից իրականացված մյուս ծրագրերը։

Նախագահ Կլոդ Վիզլերը հետաքրքրվել է Մասիս համայնքում բնակեցված արցախցի մեր հայրենակիցներով, քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված քայլերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55