Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առիթով

28.05.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Առաջին հանրապետությունը ստեղծվեց միջազգային բարդ իրադարձություններում։ Օրհասական պայմաններում, բայց անկախ ու ազատ պետություն ունենալու հաստատակամությամբ թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Մենք ապացուցեցինք, որ ձգտումները, երազանքները կարող են իրականություն դառնալ։ Մենք իրականացրեցինք Անկախ Հայաստան ունենալու մեր երազանքը։

Այս անկախության համար մենք առաջին հերթին պարտավոր ենք մեր հազարավոր այն քաջորդիներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն մեր բոլորի Հայաստանի, հանուն այսօրվա և վաղվա օրվա գոյության։
Հավե՛րժ փառք ու պատիվ բոլոր հերոսներին։

Միասնական Հայրենիք ունենալու գաղափարը մեզ փոխանցվում է սերնդից սերունդ: Այսօր էլ մենք բոլորս մեկ խնդիր ունենք՝ համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ մեր հայրենիքը դարձնելով ամուր և ապահով։ Բոլորիս աշխատանքից է կախված մեր տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունն ու վաղվա երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի ստեղծումը։

Շնորհավոր Մայիսի 28։

Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20