Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել հաշվետու համերգ-ցուցահանդես

29.05.2024

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մելիք Փաշաևի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել 2023-2024 ուսումնական տարին ամփոփող հաշվետու համերգ-ցուցահանդես՝ մարզի 15 երաժշտական դպրոցների և 3 գեղագիտական ու արվեստի կենտրոնների մասնակցությամբ:

Դպրոցի նախասրահում ցուցադրվել են գեղագիտական և արվեստի կենտրոնների սաների յուրօրինակ աշխատանքները:

Ելույթներով են հանդես եկել դպրոցների տարբեր դասարանների շնորհալի աշակերտները՝ բարձր կատարողականությամբ հնչեցնելով հայ, ռուս և եվրոպացի հայտնի երգահանների ստեղծագործությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55