Նորություններ
Հանրային քննարկման մասնակցության հրավեր
31.05.2024
ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ծրագիրը։ Ծրագիրը կիրականացվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Արդյունքահեն վարկային գործիքի կիրառմամբ:
Ծրագրի գործողությունների բաղադրիչներից մեկն ենթադրում է մի շարք առողջապահական հաստատությունների՝ բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շենքերի վերակառուցում և նորերի կառուցում:
Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկմանը, որի ընթացքում ծրագրի իրականացման թիմի կողմից կներկայացվեն մանրամասն տեղեկություններ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա սոցիալական հնարավոր ազդեցությունների և դրանց կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։
Քննարկումների ընթացքում հնարավորություն կընձեռնվի ծրագիրն իրականացնող թիմի պատասխանատուների հետ քննարկել Ձեզ հուզող հարցերը, փոխանակել կարծիքներ, այդ թվում՝ ծրագրի արդյունքում բնապահպանական, սոցիալական, աշխատանքային անվտանգության և առողջության վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։
Քննարկումը տեղի կունենա հունիսի 3–ին՝ ժամը 11։00–ին, Արարատի մարզպետի աշխատակազմի դահլիճում։