Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեխնիկական նոր միջոցների ներդրում Արտաշատ և Վեդի համայնքներում

06.06.2024

Արտաշատ և Վեդի համայնքներում բարեկարգման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կոմունալ սպասարկան ծառայության որակը բարելավելու նպատակով ձեռք են բերվել տեխնիկական նոր միջոցներ:

Արտաշատի համայնքապետարանի ավտոպարկը համալրվել է բազմաֆունկցիոնալ երկու էքսկավատորներով և աղբատար երկու մեքենաներով:

Իսկ Վեդի համայնքում «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը համալրվել է բազմաֆունկցիոնալ էքսկավատոր-բեռնիչով (CASE մակնիշի, 2024թ. արտադրության) և բազմաֆունկցիոնալ մինիբարձիչով (Liu Gong 375 B, համալրված է ավլող սարք բունկերով, ջրի տարայով և կողային հավելյալ խոզանակով):

Տեխնիկական միջոցներով համալրումը կատարվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 18:29:41