Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը

06.06.2024

Արարատի մարզի Բաղրամյանի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի արև» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը:

Խաղին ներկա են գտնվել Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, բարերարներ:

ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ողջունելով խաղի մասնակիցներին, ընդգծել է շարունակական կրթության կարևորությունը: Նա նաև այդ հարցում աշակերտներին օգնելու պատրաստակամություն է հայտնել։

Խաղը կազմակերպվել է «Խելացի՛ր» ինտելեկտուալ շարժման շրջանակներում, որի նպատակներից է գիտելիքի հանդեպ հետաքրքրություն սերմանելը, քննադատական մտածողություն ձևավորելը, ինքնակրթությունը խթանելը:

Մասնակցել են նախորդ փուլերը հաղթահարած 12 աշակերտներ: Հաղթող է ճանաչվել Արտաշատի ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Գրիգորյանը: Առաջին հորիզոնականը զբաղեցրած աշակերտին հնարավորություն է տրվելու մասնակցելու Անգլիայում կայանալիք աշնանային դպրոցին: Իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած աշակերտներ Վահրամ Մանուկյանին և Արաքսյա Մլհամյանին շնորհվել է Չեխիայում ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 18:29:41