Նորություններ
Ասմունքի փառատոն՝ նվիրված բանաստեղծ Արտակ Համբարձումյանի 55-ամյակին
18.06.2024
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է բանաստեղծ Արտակ Համբարձումյանի 55-ամյակը նշանավորող ասմունքի փառատոնի եզրափակիչ փուլը:
Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի՝ ոլորտի պատասխանատուները, բանաստեղծի ընտանիքի անդամները, գրականագետ Դավիթ Գասպարյանը և այլ հրավիրյալներ:
Փառատոնը կազմակերպվել է Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ:
Ասմունքի մրցույթին մասնակցել են Արարատի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները, որոնցից 17-ին է հաջողվել անցնել եզրափակիչ փուլ:
«Գրան պրի» և առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած աշակերտները արժանացել են մրցանակների: