Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուժաշխատողի օրվա առիթով մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի

21.06.2024

Բուժաշխատողի օրվա առիթով այսօր Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ընդունել է մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին և կատարած բարեխիղճ աշխատանքի համար մարզպետ Սեդրակ Թևոնյանի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնել նրանց։

Մարզպետի տեղակալը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել մարզի բոլոր բուժաշխատողներին իրենց ամենօրյա աշխատանքի և նվիրվածության համար:

«Երկրի համար կարևորագույն ժամանակահատվածներում միշտ կատարում եք անհնարինը, փրկում մարդկանց կյանքեր՝ շատ անգամներ վտանգելով ձեր սեփականը։ Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար»,– իր խոսքում նշել է Արտավազդ Նազարեթյանը։

Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետի աշխատակազմին շուրջօրյա համատեղ աշխատանքի և աջակցության համար։

Արարատի մարզի առողջապահության ոլորտում կատարած բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են ՝
«Արտաշատի ԲԿ» ՓԲԸ–ի բժիշկ–անէսթեզիոլոգ Լևոն Զարգարյանը, «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ–ի բժիշկ-վիրաբույժ Արշակ Շահվերդյանը, «Մասիսի ԲԿ» ՓԲԸ–ի թերապևտիկ բաժանմունքի ավագ բուժքույր Գոհար Առաքելյանը, «Մասիսի ԲԿ» ՓԲԸ–ի դեղատան վարիչ Աիդա Բաբաջանյանը, «Վեդու ԲԿ» ՓԲԸ–ի բժիշկ-սոնոգրաֆիստ Վիկտորիա Մկրտչյանը, «Արարատի Հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ–ի շտապ օնության բժիշկ Թագուհի Մուսիկյանը, «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի ԱԿ» ՓԲԸ–ի ավագ բուժքույր Սիրուշ Հայրապետյանը։

Շնորհակալագրերի են արժանացել՝                                                      «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատ մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Գյուլնարա Գևորգյանը, «Հովտաշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Նաիրա Վարդազարյանը, «Լուսառատի ԲԱ» ՀՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Էլմիրա Մարտիրոսյանը, «Սայաթ-Նովայի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի տնօրեն, ընտանեկան բժիշկ Քրիստինե Եղիազարյանը, «Այգավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ի ընտանեկան բուժքույր, իմունիզացիոն կաբինետի բուժքույր Աղունիկ Աթոյանը, «Խաչփարի ԲԱ» ՀՈԱԿ–ի ընտանեկան բժիշկ Սուսաննա Բաբաջանյանը, «Սուրենավանի ԲԱ» ՀՈԱԿ–ի բուժքույր Անժելա Ամիրյանը։

Որպես լավագույն բուժամբուլատորիա շնորհակալագրի է արժանացել նաև «Արևշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ–ը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23