Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը

24.06.2024

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը:

Մարզի նորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներն ու այլք։

Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Տղե՛րք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։
Եղե՛ք միասնական, զգոն։ Աստված պահապան և ուղեկից բոլորիդ», – ասել է մարզպետի տեղակալը։

Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55