Նորություններ
Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբար
01.07.2024
Արարատի մարզից այսօր Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը: