Նորություններ
Մարզպետն այցելել է Արտաշատի հիմնանորոգվող պոլիկլինիկա
03.07.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այցելել է Արտաշատի պոլիկլինիկա, որը հիմնանորոգվում է Կառավարության աջակցությամբ։
Մարզի ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին, տեղում քննարկվել են առկա թերությունները։
Ծրագրի արժեքը շուրջ 306 միլիոն 987 հազար դրամ է։ Այս պահին իրականացվում են ամրացման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները։
Կապալառու կազմակերպությունն է «Build Construction»-ը։ Շինավարտը նախնական նախատեսված է 2024 թվին։