Նորություններ
ՀՀ-ում իրականացվում է ֆինանսական կրթման ազգային ծրագիր
04.07.2024

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ:
Ծրագիրը իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: