Նորություններ
Մարզպետի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով
05.07.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։
Ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։
Մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է յուրաքանչյուրիցս։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի ու գործի ի շահ երկրի, օգտվի Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանի սահմանադրականությունը, քանի որ այն քաղաքացու հիմնարար ազատությունների գլխավոր երաշխիքն է և պետության հիմնասյուներից է: Միայն այս դեպքում կունենանք ամուր ապագա, ինքնավստահ ու պաշտպանված քաղաքացի։
Մեր աշխատանքներն ուղղված են և շարունակելու են ուղղված լինել բացառապես Հայաստանի քաղաքացիների՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների լիարժեքորեն կյանքի կոչմանը։
Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով ավելի բարեկեցիկ և երջանիկ ապագա»։