Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպել է ԼՂ–ից բռնի տեղահանվածների հետ

11.07.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում բնակություն հաստատած քաղաքացիներին։
Հանդիպում–քննարկմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։

Մարզպետն ու փոխմարզպետը լսել են արցախցիների մտահոգությունները, առաջարկներն ու խոստացել աջակցել առաջացած խնդիրների լուծման գործում։

Մարզի ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերը՝ վստահեցնելով, որ պատկան մարմինները աշխատում են արտակարգ ռեժիմով՝ առկա փաստաթղթային և այլ տեխնիկական հարցերը հնարավորինս արագ կարգավորելու համար։

Սեդրակ Թևոնյանը նշել է նաև, որ նման ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական, արցախցիները կարող են իր և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ պարբերաբար քննարկել իրենց հուզող հարցերն ու ստանալ պարզաբանում և աջակցություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20