Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնասիրություններ՝ Ազատի ջրամբարի տարածքում

18.07.2024

ՀՀ Արարատի մարզի անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը, պատասխանատուներ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնից և համայնքապետարաններից։

Աշխատանքային խումբը հուլիսի 16-ին ուսումնասիրություններ է իրականացրել է Ազատի ջրամբարի և հարակից բուսածածկ տարածքներում։ Ուսումնասիրություններ են իրականացվել նաև անօդաչու թռչող սարքով։ Տեղում ուսումնասիրվել է նաև Ազատի ջրամբարում առկա ջրի լցվածությունը, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործվի հդեհաշիջման համար:

Միաժամանակ քննարկվել են անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված միջոցները պատրաստականության վիճակի բերելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների անտառամերձ, անտառմիջյան ու դեպի ջրաղբյուրներ մոտեցման ճանապարհների մաքրման ուղղությամբ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված աշխատանքային խմբի հետ պարբերաբար իրականացնել ուսումնասիրություններ մարզի անտառածածկ և բուսածածկ տարածքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23