Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
25.07.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի մոտ երեկ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն:
Ամենատարբեր հարցերով Արարատի մարզպետի աշխատակազմ էր դիմել 6 քաղաքացի։ Վերջիններիս հետ հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի օգնականները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Քաղաքացիները հիմնականում դիմել են սոցիալական, քաղաքաշինական և այլ ոլորտներին վերաբերող հարցերով:
Նշենք, որ մարզպետ Սեդրակ Թևոնյանի մոտ քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ չորեքշաբթի օրը` ժամը 10:00-13:00։ Անհրաժեշտ է հերթագրվել նախապես: