Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ

26.08.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի այս տարվա երկրորդ նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Նիստին ներկա են եղել մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանը, Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։

Քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, 2025 թվականի ծրագրերի փաթեթներին, համայնքների 2024 թվականի 1-ին կիսամյակի եկամտային մասի կատարողականին և այլ խնդիրներին առնչվող հարցեր։

Մարզպետն ընդգծել է սուբվենցիոն և պետական աջակցությամբ մյուս ծրագրերին խիստ հետևողական լինելը։ Կարևորվել է նաև եկամտահարկի ամբողջական հավաքագրումը, որն էլ կնպաստի մարզում բնակիչների կյանքը բարելավող մի շարք նոր ծրագրերի իրականացմանը։

Ծավալվել է մտքերի փոխանակություն, համայնքների ղեկավարներն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20