Նորություններ
Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը, ինչի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։
Որակյալ կրթության ապահովումն ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որը մենք պարտավոր ենք անել ձեզ համար։ Դրան ուղղված մեր առաքելության մասին են վկայում կրթական համակարգում ներդրված նոր չափանիշները, մի շարք դպրոցների վերակառուցումն ու կառուցումը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարան գնացողներին։
Գիտելիքով կարելի է բացել ցանկացած փակ դուռ, լուծել ցանկացած խնդիր։ Այսօրվա սերունդը դա կարող է անել նաև նորագույն մի շարք տեխնոլոգիաներ ուսումնասիրելով և օգտագործելով, բայց հիշեք՝ նախքան դա պետք է քայլ անել դեպի դպրոց, որը միայն կտանի դեպի լուսավոր ու մի նոր մեծ աշխարհ։ Գիտելիքի ճանապարհը երբեմն հեշտ չէ, բայց այն անցեք վստահ, ապագան հենց ձերն է։
Շնորհավորում եմ նաև մեր մանկավարժներին, հատկապես մեր առաջին ուսուցիչներին, որոնք խոր հետք են թողել մեր կյանքում։ Դուք ոչ միայն կրթում, այլ դաստիարակում եք մի ամբողջ սերունդ, սեր ու հարգանք սերմանում նրանց մեջ դեպի հայրենիքը, ծնողը, ընկերը։ Շնորհակալություն կատարած ահռելի աշխատանքի համար։
Կրկին շնորհավոր բոլորիս։ Մաղթում եմ հաջողություն և նպատակների իրականացում»։