Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու նախարարը խորհրդակցություն են անցկացրել Արտաշատի ԲԿ–ում

11.09.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու նախարարը մասնագիտական թիմի ներգրավմամբ քննարկում են անցկացրել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։

Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։
Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։

«Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատվարձը և աշխատանքային պատշաճ պայմանները։
Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք, մնացածը կառավարչական ձեր հմտությունների, ռեսուրսների ճիշտ ուղղորդման և այլ միջոցառումներ ձեռնարկելու մեջ է, և մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23