Նորություններ
Հեծանիվներ՝ մարզի դպրոցներին
16.09.2024
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արարատի մարզի միջնակարգ և ավագ դպրոցներին է տրամադրվել 2-ական հեծանիվ։
Մարզում հաշվառված 91 կրթական հաստատություններին տրամադրվել է 182 հեծանիվ և նույնքան սաղավարտ։
Նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը, բարձրացնել նրա դերը, բավարար քարոզել հեծանվային սպորտի պարապմունքներին դպրոցականների բավարար ներգրավվածության և առողջ ապրելակերպին միտված գաղափարը։
Դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը տրամադրված հեծանիվներով սույն թվականի սեպտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի առաջին փուլին։