Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել ԼՂ–ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստ

02.10.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը։

Այս պահին խորհրդի կազմում մարզի յուրաքանչյուր համայնքից ընդգրկված է շուրջ 8 անձ։ Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը խոսել է խորհրդի ձևավորման, նոր անդամների ներգրավման և առկա խնդիրները հավաքագրելու, դրանց լուծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին։

«Խորհրդի կազմում յուրաքանչյուր համայնքից ունենք արցախցիներ։ Ընդգրկվել են մարդիկ, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում, կապող օղակ կարող են լինել արցախցու և գերատեսչությունների միջև։ Մեզ համար կարևոր պետք է լինի խնդիրների բացահայտումն ու դրանց հնարավորինս արագ լուծում տալը»,– ասել է մարզպետի տեղակալը։

Քննարկմանը ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի, տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության և պետական այլ ծրագրերին առնչվող հարցեր։ Խորհրդի անդամները ներկայացրել են նաև արդեն իսկ հավաքագրած խնդիրները, որոնք տեղում գույքագրվել են։

Քննարկվել են նաև հասարարական խորհրդի հետագա գործունեությանն ու դրանում ընգրկված անդամների լիազորություններին առնչվող հարցեր։ Որոշվել է սոցիալական հարթակներում ստեղծել խմբեր, դրանցում ընդգրկել տեղահանված արցախցիներին, որտեղ կարելի է ամեն օր հավաքագրել վերջիններիս հուզող հարցերը, խնդիրներն ու փորձել աջակցել միմյանց։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խորհրդի նմանատիպ հանդիպումներ կազմակերպել համայնքներում։

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23