Նորություններ
Սեդրակ Թևոնյանը ներկայացրել է Արարատի մարզպետի աշխատակազմի 2025 թվականի բյուջեն
05.11.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է տեղեկատվություն՝ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Արարատի մարզպետի աշխատակազմին նախատեսված հատկացումների վերաբերյալ։
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմին 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով (7 ծրագրերով , 20 միջոցառումներով) հատկացումները կազմում են 12 միլիարդ 944.8 միլիոն դրամ։
Ըստ ծրագրերի՝ 2025 թվականին բյուջեի հատկացումները կազմում են՝
Մարզում տարածքային պետական կառավարում /մարզպետի աշխատակազմի պահպանում/ - նախատեսվում է 428.6 միլիոն դրամ:
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ - նախատեսվում է 271.5 միլին դրամ:
Կրթություն և մշակույթ 4 ծրագրերով, 17 միջոցառումներով նախատեսվում է 12 միլիարդ 243.3 միլիոն դրամ:
Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում - նախատեսվել է 1.5 միլիոն դրամ / 5 հոգի/: