Նորություններ
Արտաշատում տոնել են ՀՀ–ում ՏԻՄ համակարգի ներդրման 28–ամյակը
11.11.2024
Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրի մշակույթի տանն այսօր նշվել է Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանապետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորները, ավագանու անդամները, ուժային կառույցների ղեկավարները, ՏԻՄ համակարգի ներկայացուցիչները և այլք։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը շնորհավորել են ՏԻՄ ներկայացուցիչներին՝ կարևորելով համատեղ աշխատանքը, որի արդյունքը ուժեղ և կայացած համայնք ունենալն է։
Միջոցառմանը ցուցադրվել է վերջին տարիներին Արտաշատ միավորված համայնքում մեկնարկած աշխատանքների մասին պատմող տեսանյութ։
ՏԻՄ համակարգում 20 և ավելի տարիներ բարեխիղճ աշխատելու համար համայնքի ղեկավարի պատվոգրերով են պագևատրվել համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի և վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ։



















