Նորություններ
Տեղեկատվություն՝ հոկտեմբերին Արարատի մարզպետի աշխատակազմում անցկացված քաղաքացիների ընդունելության վերաբերյալ
12.11.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում հոկտեմբերին անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է շուրջ 11 քաղաքացի։
Քաղաքացիներին ընդունել են մարզպետ Սեդրակ Թևոնյանն և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները դիմել են սոցիալական, գյուղատնտեսական, առողջական և այլ ոլորտներին վերաբերող հարցերով։
Հիշեցնենք՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանի մոտ քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ չորեքշաբթի օրը` ժամը 10:00-13:00։ Անհրաժեշտ է հերթագրվել նախապես: