Նորություններ
Մարզի 52 դպրոցներում ստեղծվել են բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ
15.11.2024
Կառավարության ՝ ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակներում Արարատի մարզի դպրոցներում ստեղծվել են բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։
Մարզի 52 դպրոց արդեն իսկ համալրվել է համապատասխան սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով, դասասենյակներն էլ վերանորոգվել են՝ ըստ անհրաժեշտության։
Նշենք, որ ուսուցիչներն առաջիկայում կմասնակցեն լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացներին։