Նորություններ
Ուրցաձորում և Նոր Ուղիում մանկապարտեզներ են կառուցվում
19.11.2024
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքի Ուրցաձոր և Նոր Ուղի բնակավայրերում կառուցվում են մանկապարտեզներ։
Բնակավայրերից երկուսում էլ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Ուրցաձորում հիմնանորոգվում է նախադպրոցական ուսումնական հաստատության նախկին շենքը, որը վաղուց չէր գործում։ 4 խմբից բաղկացած, 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվում է պետություն–համայնք համաֆինանսավորմամբ՝ 70%/30% հարաբերակցությամբ։
Կապալառու կազմակերպությունն է «Վեստ» ՍՊԸ–ն։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 139 440 000 դրամ։
Նոր Ուղի բնակավայրում մանկապարտեզ նույնպես չի գործում։ Այստեղ մանկապարտեզի շենքի կառուցմամբ կունենանք 3 առանձին խմբեր, որտեղ կհաճախի 90 երեխա։
Կապալառու կազմակերպությունը «Պանտ» ՍՊԸ–ն է։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 321 680 000 դրամ։ Հիմնանորոգման 70%–ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30%–ը՝ համայնքը։
Ուրցաձորում և Նոր Ուղիում մանկապարտեզների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ՝ 2025 թվականի ընթացքում։
Նշենք, որ շենքերի մոդելները հիմնված են անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։