Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը «Արտաշատի» ԲԿ–ի աշխատակազմին է ներկայացրել բուժկենտրոնի տնօրենի պաշտոնակատարին

22.11.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ և նրանց ներկայացրել ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանին։

Մարզի ղեկավարը հաջողություն է մաղթել Հայկ Հովհաննիսյանին, աշխատակազմին խնդրել աշխատել միասնական՝ բժշկական կենտրոնում ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարելու համար։

«Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կլուծենք առկա խնդիրները։ Դրանք, ցավոք, շատ են, բայց մարզպետի աշխատակազմը՝ իմ գլխավորությամբ, Առողջապահության նախարարությունը՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, 24–ժամյա գրաֆիկով աշխատում են՝ խնդիրները լուծելու համար։ Հիմա առավել քան երբևէ պետք է լինել միասնական, համբերատար, ինչի վերջնարդյունքն էլ կլինի ԲԿ–ի հետագա որակյալ աշխատանքը»,– իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը։

Շնորհակալություն հայտնելով նման ֆորսմաժորային փուլում ԲԿ–ի ղեկավարումն իրեն վստահելու համար` Հայկ Հովհաննիսյանն ասել է. «Կա մեծ աշխատանք, որը հնարավոր է լուծել բացառապես միահամուռ աշխատանքով։ Փոխադարձ ներդաշնակ աշխատանք է պետք՝ բուժկենտրոնն առողջացնելու համար։ Ամեն օր, ամեն ժամ մեծ աշխատանք ունենք»։

Բուժանձնակազմի հետ քննարկվել են առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված ճանապարհները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 11:44:50