Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելել է Վանաշենի և Փոքր Վեդու նոր կառուցվող դպրոցների շինհրապարակներ

25.11.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր այցելել է Վեդի համայնքի Փոքր Վեդու և Վանաշենի նոր կառուցվող դպրոցների շինհրապարակներ։

Մարզպետին ուղեկցել են Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։

Մարզպետի առաջին կանգառը եղել է Վանաշենում։ Այստեղ մարզի ղեկավարին են ներկայացրել Կառավարության միջոցներով կառուցվող նոր դպրոցի շինարարության ընթացքը։ Դպրոցը կլինի 432 տեղ հզորությամբ։ Ծրագրի արժեքը շուրջ 2 միլիարդ 306 միլիոն է։

Փոքր Վեդիում մարզպետը հետևել է 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին: 2022 թվականին սկսված աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել այս տարի։ Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 872 մլն դրամ:

Շինարարության ավարտից հետո դպրոցներն ամբողջությամբ կհամալրվեն նոր գույքով։

Սեդրակ Թևոնյանը դպրոցներում կատարել է իր դիտարկումները, ընդգծել առկա թերությունները՝ հորդորելով աշխատանքները կատարել պատշաճ որակով։

Նշենք, որ ծրագրերն իրականացվում են ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։

Դպրոցները կլինեն սեյսմակայուն, շենքերը նաև կհամապատասխանեն էներգիայի արդյունավետության մասով Կառավարության սահմանած պահանջներին, կունենան հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 11:44:50