Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզխորհրդի այս տարվա վերջին նիստը

19.12.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2024 թվականի վերջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների պատասխանատուները։

Փոխնախարար Արտակ Ջումայանը ներկայացրել է Առողջության առաջնային պահպանման կենտրոնների խոշորացման ծրագիրը։ Քննարկվել են ԱԱՊԿ–ների օպտիմալացման արդյունքում ստեղծվող հնարավորություններն ու որոշակի ռիսկերը։

Հաջորդիվ նիստին զեկուցմամբ հանդես է եկել Արարատի մարզպետի աշխատակազմի Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։ Վերջինս ներկայացրել է Կառավարության տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացը։

Ըստ Սաֆարյանի՝ 2024 թվականին մարզում եղել է 19 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 12,3 միլիարդ դրամի։ Որոշ ծրագրեր արդեն իսկ ավարտվել են, որոշները, պայմանավորված տարբեր հանգամանքներով, տեղափոխվում են հաջորդ տարի։

2025 թվականի համար մարզից ներկայացվել է 17 ծրագրային հայտ՝ շոււրջ 19 միլիարդ դրամի։ Ծրագրերը դեռևս քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Մարզի ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը և դրանցում մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ամենօրյա հետևողական ու միասնական աշխատանքին՝ ընդգծելով կատարվող և կատարվելիք աշխատանքների որակի կարևորությունը:

«Պետք է բացառել անորակ աշխատանքը, և դա կարող ենք անել միայն 24/7 աշխատանքով։ Պետք է հետևողական ու խիստ լինել անբարեխիղճ շինարարների նկատմամբ»,– ասել է մարզպետ Թևոնյանը։

Այնուհետև հարակից զեկույցով է հանդես եկել մարզպետի աշխատակազմի Ֆինանսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը, ով ներկայացրել է մարզի համայնքների 2024 թվականի բյուջեների եկամուտների կատարողականը։

Ըստ զեկույցի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16–ի դրությամբ համայնքների բյուջեների եկամտային մասը կատարվել է 81․49%-ով, սեփական եկամուտները կատարվել են 92,8%–ով։

Նիստին անդրադարձ է կատարվել նաև «Արտաշատի» բժշկական կենտրոնում ստեղծված խնդիրներին։ Մարզպետը ևս մեկ անգամ հանձնարարել է խիստ հետևողական լինել ԲԿ–ում աշխատավարձերի պարտքերի մարմանն ու առաջացած մյուս խնդիրների լուծմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21