Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Արտաշատում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին

06.01.2025

Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ` Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ։

Պատարագին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանապետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ու այլք։

Պատարագի ավարտին կատարվել է նաև Ջրօրհնեքի կարգ`Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդով։

Խաչի այս տարվա կնքահայրն էր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-15 11:44:50