Նորություններ
Մարզպետը ՏԿԵՆ–ում մասնակցել է խորհրդակցության
17.01.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ներկա է գտնվել մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որը գլխավորել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։
Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։