Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանին

22.01.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նրա ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին ևս մեկ անգամ մարզ այցելելու համար։

«Մեզ համար շատ ուրախալի է ֆրանսիական կողմի հետ օրեցօր զարգացող մեր հարաբերությունները։ Շնորհակալություն Ձեզ և Նախագահ Մակրոնին Հայաստանին աջակցելու համար։ Ֆրանսիան բավականին մեծ ներդրում ունի նաև Վեդիի ջրամբարի կառուցման գործում, որն անչափ կարևոր է մեր մարզի համար։ Ես վստահ եմ՝ համատեղ կկարողանանք միավորել ջանքերն ու ամրապնդել փոխհարաբերությունները»,– ասել է մարզի ղեկավարը։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մարզի տարբեր համայնքների և ֆրանսիական քաղաքների միջև արդեն իսկ հաստատված կապերին և այս համատեքստում շեշտվել է նմանատիպ համագործակցությունների ընդլայնումը։ Քննարկվել են կրթական, սոցիալական, գյուղատնտեսական և այլ ոլորտներում իրականացվելիք հնարավոր ծրագրերը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14