Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարույր Սևակի տուն–թանգարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված գրողի 101–ամյակին

24.01.2025

Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 101 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը:

Ցերեկույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Արարատի մարզպետի աշխատակազմից, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները:

Այսօր տեղի է ունեցել նաև «Ընթացք և վերելք» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են մեծանուն բանաստեղծի մասին գրված տարբեր հոդվածները, մտքերը՝ հայ և համաշխարհային գրականագետների, գրողների կողմից։

«Գիրքը իմ և գրականագետ Երվանդ Տեր–Խաչատրյանի համատեղ աշխատությունն է։ Վերջինս մտերիմ է եղել Պարույր Սևակի հետ, նույն գյուղում են ծնվել։ Պետք է նշեմ, որ Պարոււյր Սևակի 100–ամյակը մեծ շուքով նշվել է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում, որտեղ կան հայ համայնքներ։ Լույս են ընծայվել մի շարք գրքեր։ Այս գիրքը մի կողմից եզրափակում է 100–ամյակի միջոցառումները, մյուս կողմից երկրորդ 100–ամյակի մեկնարկն է տալիս»,– իր խոսքում ասել է թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։

Միջոցառմանը դերասան Դավիթ Հակոբյանն ասմունքել է Սևակի գործերից, իսկ երգիչ Գոռ Սուջյանը կատարել է վերջինիս բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14