Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի առիթով

28.01.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առիթով։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, զինվորներ, սպաներ, հրամանատարներ, գեներալներ, երկրապահ կամավորականներ, շնորհավորում եմ մեզ համար շատ կարևոր այս օրվա՝ Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առիթով։

Հայ զինվորն է ձևավորել բանակը և ապացուցել նրա գոյության իրավունքը ոչ միայն թղթի վրա, այլև կռվի դաշտում: Ի դեմս բոլոր փորձություններին՝ ձեր սխրանքն է գալիս ապացուցելու, որ մեր պայքարն ապարդյուն չէ հանուն ազատ ու ինքնիշխան հայրենիքի, եթե միասնական ենք, եթե ամուր կամքով ենք։

Չնայած բոլոր դժվարություններին՝ կառավարությունը շարունակում է գնալ բանակը զարգացնելու և ծառայության որակի լավացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով։  Այս գործում աշխատանքը բոլորինս է։ Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ, մեզ տրված փորձությունները վերածենք հաղթանակի։

Խոնարհումս հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հարորդիների հիշատակին։

Շնորհակալությունս սահմանին կանգնած հայ զինվորին, երկրապահ կամավորականին։

Փա՛ռք մեր զինված ուժերին:
Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը։.
Աստված պահապան բոլորիս»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14