Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատ համայնքում կառուցվում են 7 մանկապարտեզներ

30.01.2025

 Արտաշատ համայնքի 7 բնակավայրում Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում են մանկապարտեզներ։

Շինարարական ակտիվ եռուզեռ է Այգեպատում, Մրգանուշում, Բուրաստանում, Ջրաշենում։ Մյուս երեք բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Կանաչուտում և Լանջազատում աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։

Մանկապարտեզների կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2,5 միլիարդ դրամ է։ Գումարի 70%–ը հատկացնում է Կառավարությունը, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։

Այգեպատում, Մրգանուշում, Բուրաստանում, Լանջազատում կառուցվող շինությունները կլինեն բնակավայրերի առաջին նախադպրոցական ուսումնական հաստատությունները, մյուս գյուղերում շինությունները ոչ բարվոք վիճակում եղել են, սակայն չեն գործել։ Հաշվի առնելով շենքային վատ պայմանները՝ նորերը կառուցելու անհրաժեշտություն է եղել։

Կառուցվող մանկապարտեզները հիմնականում նախատեսվում են 100–150 երեխայի համար՝ 5–6 խմբով։ Դրանք համապատասխանելու են քաղաքաշինական ու նախակրթական ժամանակակից պահանջների բոլոր չափանիշներին։

Օրերս Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հանձնարարականով մանկապարատեզների շինհրապարակներ են այցելել Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, դիտարկել կատարվող աշխատանքները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14