Նորություններ
Մարզպետը մասնակցել է նորակոչիկների երդմնակալության արարողությանը
10.02.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն Արարատ քաղաքում մասնակցել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նորակոչիկների երդմնակալության արարողությանը։
Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի մարզի բաժնի պետ, գնդապետ Ռոլանդ Օղիկյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՊՆ պաշտոնատար այլ անձինք, զինծառայողների հարազատներ։
Նորակոչիկները ներկաների և ծնողների առաջ երդվել են անմնացորդ նվիրումով և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները։
Շնորհավորելով նորակոչիկներին՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանը նրանց մաղթել է անփորձանք ու խաղաղ ծառայություն։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Սպարապետի հուշարձանի դիմաց։