Նորություններ
Գոհարիկ Հովհաննիսյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով
10.02.2025
Արարատ քաղաքի Թիվ 3 հիմնական դպրոցի արդեն նախկին տնօրեն Գոհարիկ Հովհաննիսյանը կրթության և դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի և երկարամյա, բարեխիղճ աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով։
Պատվոգիրն այսօր Գոհարիկ Հովհաննիսյանին է հանձնել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վերջինիս մանկավարժական բարեխիղճ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
Տիկին Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման գնահատանքի և մշտապես աջակցելու համար։