Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու փոխվարչապետն այցելել են մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ

10.02.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ աշխատանքային այցով եղել է մարզի Պարույր Սևակ, Վանաշեն, Վերին Դվին, Այգեստան և Հայանիստ բնակավայրերում։

Մարզի ղեկավարն ու փոխվարչապետը հետևել են Կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակներում վերոնշյալ բնակավայրերում կառուցվող դպրոցների շինաշխատանքներին։ Դպրոցները կառուցվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ։

Սահմանամերձ Պարույր Սևակ բնակավայրում կառուցվում է 188 տեղ հզորությամբ կրթահամալիր, որում ներառված է նաև 40 տեղ հզորությամբ նախակրթարանը։ Ծրագրի արժեքը կազմում է 1 միլարդ 697 միլիոն 829 հազար։ Շինաշխատանքները սկսվել են անցած տարի։

Վեդի համայնքի Վանաշենում հին դպրոցի ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցը քանդվել է, տեղը կառուցվում է 432 տեղ հզորությամբ դպրոց։ Շինարարությունը սկսվել է 2023 թվականին, այս պահին իրականացվում են հիմնահարկերի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ 400 միլիոն դրամ։

Արտաշատ համայնքի Այգեստան բնակավայրում էլ 432 տեղ հզորությամբ դպրոց է կառուցվում։ Ծրագրի արժեքը 2 միլիարդ 378 միլիոն է։ Շինավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջ։

Ծրագրով դպրոց է կառուցվում նաև ասորական Վերին Դվին համայնքում։ Այստեղ դպրոցը նախատեսվում է 432 աշակերտի համար։ Արժեքը 2 միլիարդ 527 միլիոն դրամ է։

Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում կառուցվող դպրոցը նույնպես կլինի 432 աշակերտի համար։ Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 423 միլիոն դրամ։ Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա վերջ։

Դպրոցները կունենան կրթական ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կբարելավվի դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը (դպրոցական գույք, մարզագույք, գրադարանային գույք, ՏՀՏ սարքավորումներ, լաբորատորիաներ):

Կապահովվի նաև մարզադահլիճների և խաղահրապարակների առկայությունը, որոնք կհագեցվեն անհրաժեշտ գույքով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:48:25