Նորություններ
Բնապահպանական հարցերի շուրջ քննարկում՝ Արարատի մարզպետի աշխատակազմում
14.02.2025
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել բնապահպանական հարցերի շուրջ քննարկում։
Քննարկմանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Վաղարշակ Ամիրխանյանը, Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը, ոլորտային ներկայացուցիչներ՝ մարզպետի աշխատակազմից և համայնքապետարաններից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: ԲԸՏՄ ներկայացուցիչները ներկայացրել են տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության, կենսաբազմազանության և ընդերքի պահպանության ոլորտներում արձանագրված խնդիրները:
Բնապահպանական խնդիրները նվազագույնի հասցնելու համար կարևորվել է հանրությանը պատշաճ իրազեկելու, ինչպես նաև համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին հասցվող վնասները կանխելու և նվազեցնելու, ոլորտը կարգավորող օրենքների շրջնականներում ստուգայցեր անցկացնելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են բնապահպանական մի շարք այլ հարցեր։