Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետն ու մարզպետը ներկա են գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

24.02.2025

Արարատի մարզի Փոքր Վեդու դպրոցն արդեն պատրասս է։ Նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանն այսօր ներկա են գտնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն ու այլք։

Վերջիններս շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով:

Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 տեղ հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և նշել. «Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին: Հարկ վճարողների շնորհիվ, առաջին հերթին, նրանց ֆինանսավորման շնորհիվ է այս դպրոցը կառուցվել, ինչպես ճանապարհները, մանկապարտեզները, հանրային բազմաթիվ կառույցներ»:

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, որի շրջանակում էլ կառուցվել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես հույս ունեմ, որ այս շենքը, որ մենք այսօր ձեզ ենք հանձնում, կկենդանացնեք, որովհետև շենքը՝ շենք, բայց դպրոցն ապրելու է ձեզնով, դպրոցն ապրելու է այնպես, ինչպես դուք եք ապրեցնելու: Եվ ես համոզված եմ, որ Փոքր Վեդիում դպրոցը կապրի, կզարգանա և դրանից Փոքր Վեդիի և Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի տեսանելի կլինի և հեռանկարին ավելին միտված կլինի»:

Ներկաներին շնորհավորել է նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ ընդգծելով, որ Կառավարության ֆինանսավորմամբ մարզի համայնքներում կառուցվել և հիմնանորոգվել են տասնյակ դպրոցներ, մանկապարտեզներ, նույնքանի շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:48:25